09/01/2012 18:13
Լևոն Արոնյանը` Վեյկ ան Զեեում
Լևոն Արոնյանը հունվարի 14-29-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր` «A» մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Կառլսենը, Ռաջաբովը, Տոպալովը, Կարյակինը, Իվանչուկը, Հաշիմովը, Նակամուրան, Գելֆանդը, Կարուանան, Կամսկին, Գիրին, Նավարան, Վան Վելին: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Փառատոնի «C» մրցաշարի մասնակիցների թվում է նաև Էլինա Դանիելյանը: