10/01/2012 10:30
ԵՄ-ն կաջակցի Իռլանդիային և Պորտուգալիային
ԵՄ-ն, առանց որևէ խնդիրների, ֆինանսական շուկաներից 3 միլիարդ եվրո գումար է վերցրել` Իռլանդիային և Պորտուգալիային մակրոտնտեսական օգնություն ցուցաբերելու համար:
Այդ գումարների հետ վերադարձման ժամկետները սահմանվել է 30 տարի:
Տվյալ գործողության շնորհիվ Պորտուգալիան և Իռլանդիան, որոնք իրականացնում են բյուջետային խիստ տնտեսման քաղաքականություն, մինչև հունվարի 16-ը կստանան յուրաքանչյուրը 1,5 միլիարդ եվրո: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը