10/01/2012 16:48
Որտե՞ղ են տեղադրված տեսախցիկներն ու արագաչափերը
ՀՀ ոստիկանությունն իրազեկում է, որ Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից:
Տեսախցիկները տեղակայված են.
Աբովյան-Կորյուն,
Կոմիտաս-Վաղարշյան,
Բաղրամյան-Մոսկովյան,
Բաղրամյան-Պռոշյան,
Մաշտոց-Թումանյան,
Մաշտոց-Ամիրյան,
Խանջյան-Տիգրան Մեծ,
Խանջյան-Սայաթ Նովա,
Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,
Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:
Արագաչափ սարքերը տեղակայված են.
Իսակովի,
Արշակունյաց,
Մյասնիկյան,
Թբիլիսյան,
Աթենքի,
Բագրատունյաց,
Սարալանջի,
Աճառյան,
Լենինգրադյան փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապարհին (Երևան քաղաք մուտք գործող ուղղության վրա):
«Կարճ ժամանակահատվածում Երևան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի։ Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է Ոստիկանության հաղորդագրությունում: