11/01/2012 18:20
Ալ Ջազիրան Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է հեռարձակում
«Al Jazeera English» հեռուստաալիքի եթերում հունվարի 11-ից մինչև հունվարի 18-ը հեռարձակվելու է Սյուզան Խարդալյանի «Տատիկի դաջվածքները» ֆիլմը` նվիրված Հայոց ցեղասպանությանը:
Խարդալյանի խոսքերով` ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ նա որոշել է ֆիլմ նկարահանել Ռուանդայի ցեղասպանության զոհերի մասին: Ուսումնասիրելով թեման` ֆրանսիական արխիվներում հայտնաբերել է նկարներ, որոնք հիշեցրել են իր տատիկի մարմնի և դեմքի վրա եղած դաջվածքները:
Նրա խոսքերով` այդ նշանները բռնությունների և տառապանքների վկաներն են, ինչի միջով անցել են հարյուր հազարավոր հայ կանայք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ:
Նշենք, որ գրող և ռեժիսյոր Խարդալյանը ավելի քան 20 ֆիլմերի հեղինակ է, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում և Եվրոպայում: Այս մասին հաղորդում է regnum.ru կայքը: