12/01/2012 19:11
«Շիրակի» ֆուտբոլիստը հանդես կգա «Մինսկում»
Բելոռուս դարպասապահ Իգոր Լոգվինովն այսօր պայմանագիր է ստորագրել «Մինսկի» հետ մեկ տարի ժամկետով: Այս մասին հայտնում է «Պրեսբոլը»:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Լոգվինովը հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակում» և մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվեց Հայաստանի առաջնության խորհրդանշական հավաքականում: Բայց այն բանից հետո, երբ ՀՖՖ-ն արգելեց ակումբներին` հայտավորելու արտասահմանցի դարպասապահների, Լոգվինովն ստիպված էր հեռանալ «Շիրակից» ազատ խաղացողի կարգավիճակում: