13/01/2012 18:34
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը` Երևանում
Շախմատի ակադեմիայում անցկացվում է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որին մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Լատվիան, Իրանը ներկայացնող 12 շախմատիստներ, այդ թվում` 4 գրոսմայստերներ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Խաղացված վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսը (Ռուսաստան): Առաջատարից մեկ միավոր պակաս ունեն միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը և Վահե Բաղդասարյանը (Հայաստան):
Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին դեռ հինգ տուր կա: