19/01/2012 18:56
Եգիպտոսում ռադիոակտիվ նյութեր են գողացել
Միջերկրական ծովի ափին գտնվող Դաբա քաղաքում կառուցվող ատոմակայանից գողացել են ռադիոակտիվ նյութերով 2 անոթ:
Իշխանությունները տագնապ են բարձրացրել, ոտքի են հանվել ոստիկանությունն ու բանակային ստորաբաժանումները, բացի այդ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ատոմային էներգետիկայի ոլորտի գիտնականները, սակայն գողոնը հայտնաբերել դեռևս չի հաջողվել:
Այս մասին հաղորդում է regnum.ru կայքը: