20/01/2012 17:54
Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է Բլատտերի և Պլատինիի հետ
Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի և ԱՊՀ գավաթի խաղարկության 20-ամյակի հանդիսություններին մասնակցելու նպատակով Սանկտ-Պետերբուրգում գտնվող ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ: Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպումների ընթացքում Ռուբեն Հայրապետյանն ու համաշխարհային և եվրոպական ֆուտբոլային կառույցների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: