23/01/2012 17:01
Նրանք կձգտեն Հայաստանի հիմնը հնչեցնել Թուրքիայում
Հայաստանի 2012 թ. առաջնությունների ավարտից հետո հայտնի դարձան այն շախմատիստները, ովքեր երկրի ազգային հավաքականների կազմերում 2012 թ. օգոստոսին կմասնակցեն Ստամբուլում անցկացվելիք շախմատի համաշխարհային օլիմպիադային: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Տղամարդկանց հավաքական` Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, մարզիչ` Արշակ Պետրոսյան:
Կանանց հավաքական` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան, մարզիչ` Արթուր Չիբուխչյան: