23/01/2012 11:21
Տիգրան Պետրոսյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը
Հայաստանի շախմատի տղամարդկանց 72-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 11-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը պարտության մատնեց կոչման համար պայքարում հիմնական մրցակցին` Ռոբերտ Հովհաննիսյանին և, իր միավորների քանակը հասցնելով 7-ի, հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավոր արդյունքով արժանացավ փոխչեմպիոնի կոչմանը: Լավագույն եռյակը եզրափակեց Սամվել Տեր-Սահակյանը (6 միավոր):
Հայաստանի տղամարդկանց 72-րդ առաջնություն, 11-րդ տուր
Փաշիկյան Արման-Գրիգորյան Ավետիք 0,5:0,5
Անդրիասյան Զավեն-Մինասյան Արտաշես 0,5:0,5
Պետրոսյան Տիգրան-Հովհաննիսյան Ռոբերտ 1:0
Բաբուջյան Լևոն-Տեր-Սահակյան Սամվել 0:1
Մելքումյան Հրանտ-Սիմոնյան Հրայր 0,5:0,5
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակը
1. Տիգրան Լ. Պետրոսյան-7 միավոր
2. Ռոբերտ Հովհաննիսյան-6,5
3. Սամվել Տեր-Սահակյան-6
4. Զավեն Անդրիասյան-5,5
5. Արման Փաշիկյան-5,5
6. Հրանտ Մելքումյան-5
7. Կարեն Հ. Գրիգորյան-4,5
8. Արտաշես Մինասյան-4
9. Ավետիք Գրիգորյան-4
10. Հրայր Սիմոնյան-3,5
11. Լևոն Բաբուջյան-3,5