25/01/2012 18:48
Հայաստանի պատանեկան ընտրանին զիջեց «Բանանցին»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականն սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության էլիտ փուլի մրցաշարին: Այսօր պատանեկան թիմն ընկերական հանդիպում անցկացրեց «Բանանց» թիմի հետ: «Բանանց» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ «Բանանցի»: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Հովհաննես Համբարձումյանը` երկրորդ խաղակեսի սկզբնամասում իրացնելով տուգանային հարվածը: Հանդիպմանը հետևում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ էլիտ փուլի մրցաշարը տեղի կունենա մայիսի 23-28-ը, Իտալիայում: Մեր թիմի մրցակիցները կլինեն Իտալիայի, Իսպանիայի և Բելգիայի հավաքականները: