25/01/2012 12:06
Լևոն Արոնյանը հաղթեց Կարուանային
Հոլանդական Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային խոշոր փառատոնի «A» մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտության մատնեց Կարուանային և մեկ միավորով առաջ անցավ Մագնուս Կառլսենից: Վերջինս հաշվետու տուրում զիջեց Սերգեյ Կարյակինին և այժմ 5,5 միավորով 2-4-րդ տեղերն է բաժանում Վասիլի Իվանչուկի և Թեյմուր Ռաջաբովի հետ: Արոնյանը, ով 6,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, այսօր կխաղա Գիրիի հետ:
«C» մրցաշարում հանդես եկող Էլինա Դանիելյանը հերթական ոչ-ոքին արձանագրեց Պաետցի հետ պարտիայում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
«A» մրցաշար, 9-րդ տուր
Արոնյան-Կարուանա 1:0
Կառլսեն-Կարյակին 0:1
Հաշիմով-Նավարա 0,5:0,5
Իվանչուկ-Գիրի 1:0
Կամսկի-Ռաջաբով 0,5:0,5
Նակամուրա-Տոպալով 0,5:0,5
Վան Վելի-Գելֆանդ 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 9-րդ տուրից հետո
1. Արոնյան-6,5 միավոր
2. Կառլսեն-5,5
3. Իվանչուկ-5,5
4. Ռաջաբով-5,5
5. Նակամուրա-5
6. Կարուանա-4,5
7. Կարյակին-4,5
8. Վան Վելի-4,5
9. Գիրի-4
10. Կամսկի-4
11. Տոպալով-4
12. Հաշիմով-3,5
13. Գելֆանդ-3,5
14. Նավարա-2,5