26/01/2012 11:00
Լեհաստանում բողոքում են ինտերնետում գրաքննություն մտցնելու դեմ
Լեհական մի քանի խոշոր քաղաքներում միաժամանակ բողոքի ակցիաներ են անցկացվել՝ համացանցում գրաքննություն մտցնելու փաստաթուղթ ստորագրելու դեմ:
Ավելի քան 10 հազար լեհեր դուրս են եկել փողոցներ՝ կոչ անելով կառավարությանը՝ չստորագրել փաստաթուղթ, որը, ըստ իրավապաշտպանների, փաստացի թույլ է տալու իշխանություններին համացանցում գրաքննություն մտցնել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ավելի վաղ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը տեղեկացրել էր, որ այսօր նախատեսվում է ստորագրել Կեղծ արտադրանքի դեմ պայքարի Վաճառքի մասին համաձայնագիր: Փաստաթղթի նպատակն է՝ պաշպանել մարդու մտավոր սեփականության իրավունքը:
Համաձայնագրին դեմ արտահայտվողները պնդում են, որ դրա ընդունումը կսահմանափակի խոսքի ազատությունը: Որպես բողոքի արտահայտում ՝ ակտիվիստների մի խումբ անգամ հակերային հարձակման է ենթարկել կառավարական մի քանի կայքեր:
Ներկա դրությամբ այդ համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Սինգապուրն ու Հարավային Կորեան:
Ըստ էության, վերոնշյալ համաձայնագիրը հիշեցնում է ամերիկյան օրենքներից մեկը՝ ընդդեմ ինտերնետ-հենության: