27/01/2012 11:15
Երկու ոչ-ոքի և մեկ պարտություն
Ջիբրալթարի շախմատային մրցաշարի երրորդ տուրում Սերգեյ Մովսիսյանն առաջին ոչ-ոքին արձանագրեց անընդմեջ երկու հաղթանակից հետո: Նա միավորը կիսեց Կաիդո Կուլաոտսի հետ: Վարուժան Հակոբյանը նույնպես կես միավոր վաստակեց Իրինա Կրաշի հետ մրցակցությունում, իսկ Գաբրիել Սարգսյանը զիջեց Սաբինո Բրունելլոյին:
Այսպիսով՝ 3-րդ տուրից հետո Սերգեյ Մովսիսյանը 2,5 միավորով 11-րդ տեղում է: Գաբրիել Սարգսյանն իր ակտիվում 2 միավոր ունի և զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր է վաստակել նաև 45-րդ տեղում ընթացող Վարուժան Հակոբյանը: