30/01/2012 11:14
Սարկոզին ֆինանսական գործարքների համար հարկեր է սահմանում
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է ֆինանսական գործարքների համար հարկ սահմանելու մտադրության մասին:
Հարկի չափը հասնելու 0,1% և մտցվելու է օգոստոս ամսից, անկախ այն հանգամանքից կհետևեն արդյոք Ֆրանսիայի օրինակին այլ եվրոպական երկրներ, թե ոչ:
Այդ հարկը նախագահի առաջարկած փաթեթի մի մասն է, որոնք միտված են խրախուսել տնտեսության զարգացումը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Սարկոզին նշել է, որ իրենք հույսով են, որ հարկը կբերի 1 միլիարդ եվրո եկամուտ և դրանով իսկ կկրճատի բյուջեի դեֆիցիտը: Այդ մասին հաղորդում է BBC-ն: