31/01/2012 10:34
Եվրամիության 25 անդամներ կստորագրեն հակաճգնաժամային համաձայնագիր
Եվամիության նախագահ Հերման Վան Ռոմպոյը երկուշաբթի հայտարարեց, որ ԵՄ անդամ բոլոր երկրները, բացառությամբ Բրիտանիայի և Չեխիայի, համաձայնել են ստորագրել ֆինանսական համաձայնագիր, որը նպատակ ունի կանխել երկարաժամկետ ճգնաժամերի կրկնությունը հասարակությունում:
Մեծ Բրիտանիան հրաժարվեց միանալ համաձայնագրին դեռևս անցած տարվա դեկտեմբերին, իսկ Չեխիան էլ հայտարարել է, որ վերջինիս միանալու պայմանը չեխական խորհրդարանի կողմից վավերացումն է:
Համաձայնագրի ընդունումը հնարավոր եղավ այն բանից հետո, երբ Ֆրանսիան և Լեհաստանը հաղթահարեցին տարաձայնությունները՝ կապված Վարշավայի այն պահանջի հետ, ըստ որի, Եվրամիության անդամ չհանդիսացող 17 երկրներ մասնակցեն գագաթաժողովին, որտեղ որպես տարադրամ ընդունված է եվրոն:
Ֆինանսական համաձայնագիրը պետք է ստորագրված լինի մարտին և ուժի մեջ կմտնի, երբ 12 երկրներն էլ վավերացնեն այն: