31/01/2012 14:59
Ռուսաստան-Ադրբեջան դիմակայություն` Մոսկվայում
Ինչպես տեղեկացնում է «Chess-News»-ը, այս տարվա մարտին Մոսկվայում կկայանա շախմատային մրցավեճ Ռուսաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև: Մարտի 2-6-ը թիմերը կխաղան դասական շախմատ` ժամանակի կառավարման շևենհենյան համակարգով: Այսինքն` յուրաքանչյուր թիմում ընդգրկված կլինեն 5 շախմատիստներ, ովքեր միմյանց հետ կհանդիպեն մեկական անգամ: Մարտի 7-8-ը շախմատիստներն արդեն արագ շախմատի պարտիաներ կանցկացնեն:
Երկու երկրների ընտրանիներն էլ այս մրցավեճը համարում են կարևոր և ուժերի փորձարկման լավ հնարավորություն` Օլիմպիադայից առաջ: Բացառված չէ, որ թիմերն իրենց կազմում կընդգրկեն լավագույն շախմատիստներին: Նման մրցամարտ կազմակերպելու գաղափարը պատկանում է ռուսական կողմին: