31/01/2012 13:17
Յուրա Մովսիսյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել
«Կրասնոդարի» երեկվա մարզումն ավարտվել է 40 րոպե տևողությամբ երկկողմանի խաղով` 11-ը 11-ի դեմ ձևաչափով: «Կարմիրների» և «դեղինների» միջև հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով` հօգուտ «Կարմիրների», հենց որի կազմում էլ 3 գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող, ինչպես նաև «Կրասնոդարի» նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: