01/02/2012 12:38
ՀԲՖ խորհուրդը վստահում է Բարդակյանին
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի խորհրդի նիստում ձայների 5 կողմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Կառլ Բարդակյանը: Հաշվի են առնվել Համահայկական խաղերում նրա արձանագրած կայուն դրական արդյունքները, ինչպես նաև ԱՄՆ-ում կուտակած մարզչական հարուստ փորձը:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, Բարդակյանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի բասկետբոլի զարգացման գործընթացին, հայրենասեր է և ունի մեծ ներուժ: ՀԲՖ խորհուրդը հուսով է, որ Բարդակյանը կկարողանա համախմբել մեր լավագույն բասկետբոլիստներին և դրական արդյունք կապահովի Եվրոպայի առաջիկա առաջնությունում: