01/02/2012 11:43
Վանես Մարտիրոսյանը ցանկանում է փոխարինել Բերտոյին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր միջինքաշային կարգում անպարտելի Վանես Մարտիրոսյանը հայտարարել է Վիկտոր Օրտիսի հետ մենամարտելու պատրաստակամության մասին: Այդ հայտարարությունը նա կատարել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ Անդրե Բերտոն վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել փետրվարի 11-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) կայանալիք մարտին:
«Եթե ինձ հարցնեին Բերտոյին փոխարինելու ցանկության մասին, ես անմիջապես դրական կպատասխանեի: Օրտիսը գիտի, թե իր հետ ինչ տեղի կունենա, երբ ես հարվածեմ նրան: Նույնիսկ եթե տեղափոխվեմ այլ քաշային կարգ»,- Մարտիրոսյանի խոսքերը մեջբերել է «World Boxing News»-ը: