03/02/2012 16:25
Գ. Մակարյան. Ադրբեջանը լոկ հայտարարություններ է անում
Ադրբեջանի տնտեսությունը ուժեղ չէ, բացի նավթամթերքից` գյուղատնետսությունը և արդյունաբերությունը տնտեսության շատ քիչ տոկոսն է կազմում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը և հավելեց, որ նման տնտեսությամբ Ադրբեջանը չի մտնի երկարատև պատերազմի մեջ:
Ըստ նրա` Հայաստանն ունի ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն, ոլորտներն ավելի մրցունակ են, քան Ադրբեջանինը:
Գագիկ Մակարյանը շեշտեց, որ Ադրբեջանի նավթարդյունաբերության ծավալները 2011 թ-ին նվազել են, կրկնակի նվազում կարձանագրվի նաև 2014 թ.-ից: Նոր նավթահորեր չշահագործելու դեպքում` կանախտեսվում է նավթարդյուանբերության անկում: