06/02/2012 17:18
ԱԺ դահլիճը դատարկ է. «Քննարկումը» շարունակվում է
Ընդմիջումից հետո ՀՀ ԱԺ-ն փորձեց շարունակել աշխատանքը։ Սակայն... Դալիճում, բացի փոխոստիկանապետ Արթուր Օսկյանից, ով մինչև ընդմիջումը ներկայացնում էր «ՀՀ ոստիկանության կարագապահական կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, և նախագահությունից, մեկ պատգամավոր էր նստած՝ ՀՀԿ-ական Համլետ Զաքարայանն էր։
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հորդորներից հետո մոտ 10 պատգամավոր հավաքվեց։ Նիկոյանը հարկ համարեց պատգամավորներին հիշեցնել, որ մինչև խորհրդարանական ընտրությունները ժամանակ կա ու դեռ պետք է աշխատեն։
Ինչևէ, «ՀՀ ոստիկանության կարագապահական կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը շարունակվեց։ Առաջարկվեց ոստիկանությանը կից ստեղծել «Կարգապահական հանձնաժողով»։
Ա. Օսիկյանը նշեց, որ դա կնպաստի, որպեսզի ծառայողական քննութչուններն ավելի օբյեկտիվ անցկացվեն։