06/02/2012 12:21
Հայկ Գևորգյանին ազատ արձակեցին
«Հայկական ժամանակ» օրաթերթի փոխխմբագիր Հայկ Գևորգյանը քիչ առաջ ազատ է արձակվել: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Հայկ Գևորգյանի նկատմամբ սահմանվել է ստորագրությամբ քաղաքից չբացակայելու որոշում:
Նշենք, որ այսօր լրացել է 72 ժամը, որի ավարտին ՀՀ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Գևորգյանի կալանավորման միջնորդությունը կամ պետք է վերահաստատեր, կամ մերժեր:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է փոխել Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը. Լրագրողը ազատ է արձակվել: