06/02/2012 17:47
Ադրբեջանցի հաքերները կոտրել են սամբոյի ֆեդերացիայի կայքը
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ չի գործում ֆեդերացիայի պաշտոնական` sambօ.am կայքը: Ըստ կայքը պատրաստող և շահագործող «Ալտեզա» ընկերության մասնագետների` դա ադրբեջանցիների հաքերների ձեռքի գործն է, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված ՀՀ և ԼՂՀ միացյալ քարտեզների փոխարեն բացվում էր այդ պետության դրոշը: Ի դեպ, սա համանման երրորդ դեպքն է:
Այժմ ընթանում են կայքի վերականգնման և վերագործարկման աշխատանքները:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայցում է բոլոր այցելուների ներողամտությունը: