07/02/2012 10:25
Air France-ը գործադուլի պատճառով հետաձգում է տասնյակ չվերթներ
Air France ավիաընկերությունը գործադուլի պատճառով ստիպված էր փոխել կամ տեղափոխել տասնյակ չվերթներ: Այս մասին հաղորդում է Ֆրանս-Պրեսս գործակալությունը:
Օդաչուների արհմիությունների, ինքնաթիռի սպասարկող անձնակազմի, ինչպես նաև ցամաքային ծառայողական անձնակազմի կողմից հայտարարած քառօրյա գործադուլը սկսվել է փետրվարի 6-ից:
Air France-ի ղեկավարութունը հայտնել է, որ ակցիայի առաջին օրը ավիաընկերությանը հաջողվել է իրականացնել հեռու տարածությունների թռիչքների 85 տոկոսը և ներեվրոպական թռիչքների 75 տոկոսը:
Այսօր Air France-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը հույս ունի իրականացնել հեռու տարածություննների թռիչքների կեսը և ներքին թռիչքների 70 տոկոսից ոչ պակաս:
Ավիաընկերության ղեկավարությունը իր հաճախորդներին հորդորում է հնարավորության դեպքում մինչ գործադուլի ավարտը հետաձգել թռիչքները:
Փետրվարի 6-ից 9-ը ավիատոմսեր գնած անձանց Air France-ը թռիչքների հնարավոր փոփոխության մասին ուղարկել է մոտ 25 հազար sms հաղորդագրություն և նամակներ` էլեկտրոնային փոստով: