07/02/2012 17:39
Հայ մրցավարները` Անթալիայում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 26-ից փետրվարի 5-ը հայ մրցավարները ուսումնամարզական հավաք էին անցկացնում Անթալիայում: ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցին ասել է, որ հավաքին ներգրավված Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի հանդիպումներն սպասարկող 20 մրցավարները 25 ընկերական հանդիպում են սպասարկել ռումինական, մոլդովական, ուկրաինական, ղազախական, լեհական և ռուսական ակումբների մասնակցությամբ, որոնք նույնպես հավաք էին անցկացնում Անթալիայում:
Մարզվելով օրը երեք անգամ` 3-4 ժամով և սպասարկելով 25 հանդիպում, Կ. Նալբանդյանի հավաստմամբ` բարձրագույն և առաջին խմբերի հանդիպումներն սպասարկող մրցավարները թե բարելավել են իրենց ֆիզիկական պատրաստվածությունը, թե միաժամանակ մեծ փորձ են ձեռք բերել` նպաստելով մրցավարական որակների բարձրացմանը: