11/02/2012 14:04
«Մետալուրգը» վերադարձել է Դոնեցկ
Երեկ երեկոյան «Մետալուրգի» ֆուտբոլիստները հագեցած ծրագրով ուսումնամարզական հավաքից հետո վերադարձել են Դոնեցկ: Փետրվարի 11-ը, 12-ը և 13-ը հայտարարված են հանգստյան օրեր: Ֆուտբոլիստները կարող են հանդիպել ընկերներին և բարեկամներին: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Մետալուրգի կազմում հանդես են գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը: