14/02/2012 18:09
Վալենտինը` նյութապաշտական նմանակում
Այսօր գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Վալենտինի օրվա և հայկական Սուրբ Սարգսի տոնի մասին, և նշեց, որ Վալենտինը «մի տերտեր էր, ով ծնողներից գաղտնի ամուսնացնում էր սիրահար զույգերին»: Ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում ևս, Վալենտինի օրը նշվում է փետրվարի 14-ին:
Բանախոսը նշեց, որ ինքը չի հասկանում տոնի իմաստը, որն ընդամենը Սուրբ Սարգսի տոնի նյութապաշտական նմանակում է և նվերների առևտուր:
«Մարդ ունենա գեղեցիկ, խելացի կին, և գնա խանութից փչովի տիկնիկ առնի»,- Սուրբ Սարգսի և Վալենտինի տոները համեմատեց գրողը և փաստեց, որ Սուրբ Սարգսի տոնը սիրո վրա է հիմնված, իսկ Վալենտինի տոնի պարագայում սեր հասկացությունը չկա: