15/02/2012 13:29
Հայաստանի հավաքականը բարձրացավ 41-րդ հորիզոնական
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային սանդղակում բարձրացավ 4 տեղով և ռեկորդային հերթական արդյունքն արձանագրեց` հանգրվանելով 41-րդ տեղում: Իր պատմության ընթացքում մեր ընտրանին առաջին անգամ է նվաճում այս բնագիծը, և հուսանք, որ առաջիկա ստուգողական հանդիպումներն ու աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի խաղերը միայն դրականորեն կանդրադառնան նրա ցուցանիշների վրա:
Դասակարգման ցուցակը նախկինի պես գլխավորում է Իսպանիայի ազգային թիմը: Գերմանացիները բարձրացել են երկրորդ տեղ, իսկ հոլանդացիները նահանջել են երրորդ հորիզոնական:
1. Իսպանիա-1566 միավոր
2. Գերմանիա-1369
3. Հոլանդիա-1359
4. Ուրուգվայ-1317
5. Անգլիա-1179
6. Պորտուգալիա-1155
7. Բրազիլիա-1152
8. Իտալիա-1115
9. Դանիա-1090
10. Արգենտինա-1081
29. Չեխիա-775
41. Հայաստան-639
88. Բուլղարիա-408
159. Մալթա-133