15/02/2012 11:20
Իրաքը մտադիր է 2014թ.-ին կրկնապատկել նավթի արդյունահանումը
Իրաքի իշխանությունները մտադիր են 2014թ.-ին կրկնապատկել երկրի հյուսիսում նավթի արդյունահանումը:
Քանակական առումով այն օրեկան պետք է հասնի 1,3 միլիոն բարել նավթի` այժմյան 600.000-ի փոխարեն:
Nothern Oil Co ընկերության մենեջեր Համիդ Աբդելրիզակ ալ-Սաադիի խոսքերով, իրենք ընդունել են նավթի արդյունահանման ավելացման ծրագիր, բացի այդ, վերամշակվել է արտահանման ծրագիրը:
Նշվում է, որ նավթի արդյունահանումը և վաճաքը կազմում է Իրաքի ՀՆԱ-ի 65%-ը: Այդ մասին հաղորդում է «rbc»-ն: