16/02/2012 10:23
Ձերբակալվել է Olympus կորպորացիայի նախկին նախագահը
Ճապոնական Olympus կորպորացիայի նախկին նախագահ Ցուեսի Կիկուկավան ձերբակալվել է ֆինանսական մեքենայությունների համար:
BBC-ի հաղորդմամբ` տեսախցիկների ու օպտիկական տեխնիկայի հսկա այս արտադրողի շուրջ սկանդալը սկիզբ է առել դեռևս 2011թ-ի աշնանը, երբ ընկերության ղեկավարությունը խոստովանեց, որ անցյալում պարբերաբար թաքցրել է ֆինանսական կորուստների մասին տեղեկատվությունը:
Արդյունքում էլ պարզվել է, որ 1990թ-ի վերջից Olympus-ի ղեկավարությունը թաքցրել է 1.5 մլրդ դոլարի կորուստի մասին կարևոր տեղեկությունը: