16/02/2012 09:00
Համաշխարհային բանկի ղեկավարը հեռանում է պաշտոնից
Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելլիկը հայտարարել է իր հրաժարականի մասին` հուլիսին իր ղեկավարման 5-ամյա ժամկետի ավարտից հետո:
Նա նշել է, որ բնական է, որ իր համար եկել է ժամանակը շարժվելու առաջ:
Զելլիկի խոսքերով, ինքը լքում է Համաշխարհային բանկը ուժեղ, առողջ և պատրաստ լուծելու նորանոր խնդիրներ:
Վերջինս ստանձնել էր այդ պաշտոնը 2007թ.-ին: Այդ մասին հաղորդում է իզվեստիա.ռու(izvestia.ru) կայքը: