20/02/2012 10:06
Իրանը դադարեցրել է նավթի արտահանումը Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա
Իրանն ամբողջությամբ դադարեցրել է նավթի առաքումը բրիտանական և ֆրանսիական ընկերություններին:
Իրանի նավթային նախարարության ներկայացուցիչ Ալիրյոզ Նիկզադեի խոսքերով, նավթի առաքումը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ընկերություններին դադարեցվել է և իրենք վաճառելու են իրենց նավթն այլ գնորդներին:
Նշվում է, որ փետրվարի 13-ից Իրանի դեմ սկսկել են գործել նոր պատժամիջոցներ, որոնք սահմանափակում են Իրանից նավթի գնումը: Այդ մասին հաղորդում է իզվեստիա.ռու(izvestia.ru) կայքը: