22/02/2012 16:07
Հաստատվեց Կիպրոսի միջազգային մրցաշարի խաղացանկը
Փետրվարի 26-ից Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով հավաք է անցկացնելու Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը հանդիպելու է Կանադայի ազգային հավաքականի հետ, իսկ կիպրոսյան մրցաշարի շրջանակներում փետրվարի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը հանդիպելու է Սերբիայի հավաքականի հետ:
ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, իսկ Կանադա – Հայաստան հանդիպումը փետրվարի 29-ին, ժամը 21:00-ին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարությունը: