23/02/2012 17:34
Իշխան Զաքարյանը մեկնում է Հնդկաստան
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-ին կմեկնի Հնդկաստան: ՎՊ նախագահը կմասնակցի Ջայպուրում կայանալիք Ասիական երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների / ASOSAI /12-րդ համագումարին, տեղեկացնում են ՎՊ լրատվական ծառայությունից:
Օրակարգում ընտրված են մի շարք հարցեր, այդ թվում «2009-2011 ֆինանսական և ֆիսկալ տարիների ASOSAI ֆինանսական hաշվետվությունների հաստատումը և Աուդիտի հանձնաժողովի» զեկույցը, ինչպես նաև 2012-2015 թվականների ASOSAI Ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ միջնաժամկետ ծրագիրը:
Համագումարի ընթացքում կքննարկվի նաև Ասիական և Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների / ASOSAI –EUROSAI / համագործակցության ծրագիրը և կստորագրվի փոխըմբռնման հուշագիր: Նշենք, որ համագումարի ընթացքում նախատեսված է նաև 2012-2015թթ. ASOSAI նախագահության փոփոխություն: