23/02/2012 15:56
Համաշխարհային Բանկը Չինաստանի համար մեծ ճգնաժամ է կանխատեսում
Չինաստանը կարող է սադրել համաշխարհային ճգնաժամ, եթե երկրի կառավարությունը չսկսի տնտեսության մեջ պետության մասնաբաժնի նվազեցմանն ուղղված խորը բարեփոխումները: Այդ հետևություններին է հանգել Համաշխարհային Բանկն իր «Չինաստան-2030» զեկույցում:
Փորձագետների կարծիքով, Չինաստանը պետք է նվազեցնի պետության դերը ազգային տնտեսության մեջ և ստիպի խոշոր պետական ընկերություններին աշխատել որպես սովորական առևտրային ընկերություններ:
Չինաստանում ճգնաժամը կհանգեցնի համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջացմանը, իսկ Ճապոնիայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար, որոնք արդեն իսկ գտնվում են տնտեսական նահանջի մեջ, Չինաստանը մնում է հիմնական հույսը: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու(utro.ru) կայքը: