23/02/2012 19:11
Յուրա Մովսիսյանը հեռացել է թիմի ճամբարից
Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը լքել է ակումբի ճամբարը և Թուրքիայից մեկնել է ԱՄՆ: Ֆուտբոլիստի ուսումնամարզական հավաքը վաղաժամ ավարտելու պատճառը հարգելի է: Յուրա Մովսիսյանի ընտանիքում սպասվում է համալրում, ուստի մարզչական շտաբը թույլատրել է նրան` լինելու ընտանիքի կողքին: Այս մասին գրում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Սերբիայի և Կանադայի ընտրանիների հետ կայանալիք ընկերական հանդիպումներին, իսկ «Կրասնոդարին» կմիանա մարտի 2-ին:
Ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում Յուրա Մովսիսյանը մասնակցել է 7 ստուգողական հանդիպման, խփել է 6 գոլ, որից մեկը` 11 մետրանոց հարվածով: Նաև դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: