25/02/2012 12:17
Հանդիպումը չկայացավ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Երևանի «Բանանցը» ստուգողական հանդիպում պետք է անցկացներ Չինաստանը ներկայացնող «Չանգչունգ Յաթաի» թիմի հետ: Բայց հանդիպումը չկայացավ, քանի որ չինական կողմը վերջին պահին հրաժարվեց այդ խաղին մասնակցությունից: «Բանանցը» Կիպրոսում նախատեսել է անցկացնել ևս մեկ հանդիպում` փետրվարի 29-ին: Առայժմ մրցակիցը հայտնի չէ: Նոր տեղեկությունները կհաղորդվեն լրացուցիչ: Այս մասին հայտնում է «Բանանցի» մամուլի ծառայությունը: