29/02/2012 16:43
Դավիթ Հարությունյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր և գրոսմայստեր Բասեմ Ամինի (Եգիպտոս) հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանն առաջատարներից հետ է մնում կես քայլով: Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանն ունի 4 միավոր: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Մինչև մրցաշարի ավարտը մնում է երեք տուր: