29/02/2012 19:26
Լևոն Արոնյանը 2-րդն է ՖԻԴԵ-ի վարկանշային սանդղակում
ՖԻԴԵ-ն հրապարակել է հերթական վարկանշային սանդղակը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2820 միավորով վստահորեն հաստատվել է երկրորդ հորիզոնականում` երրորդ տեղում ընթացող Վլադիմիր Կրամնիկին գերազանցելով 19 միավորով: Իսկ առաջատարը նորվեգացի Մագնուս Կառլսենն է` 2835 միավոր արդյունքով:
1. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)-2835 միավոր
2. Լևոն Արոնյան (Հայաստան)-2820
3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-2801
4. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-2799
5. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-2784
6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)-2771
7. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)-2767
8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)-2766
9. Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան)-2765
10. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-2764