06/03/2012 17:27
Լևոն Բաբուջյանն իր ակտիվում 6 միավոր ունի
Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանն Իրանի Ռաշտ քաղաքում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել է 6 միավոր: Նա միայն կես միավորով է հետ մնում մրցաշարային աղյուսակը գլխավորող գրոսմայստեր Կոռնեևից (Ռուսաստան) և միջազգային վարպետ Կուպարաձեից (Վրաստան): Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն ունի 5,5 միավոր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«B» մրցաշարում Մարիա Գևորգյանը վաստակել է 6, ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը` 5,5 միավոր: