08/03/2012 14:20
Տիգրան Պետրոսյանն առաջատարների խմբում է
Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, վեց տուրից հետո վաստակելով 5 միավոր, յոթ այլ գրոսմայստերների հետ միասին գլխավորում է Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենի մրցաշարային աղյուսակը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանն ընթանում է երկրորդ տեղում: Առջևում է Բասեմ Ամինը (Եգիպտոս): Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Տիգրան Ղարամյանն առաջատարներից հետ է մնում միայն կես միավորով: Դավիթ Հարությունյանը, Զավեն Անդրիասյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Գևորգ Հարությունյանն ունեն 4-ական, Սերգեյ Գրիգորյանցը, Կարինա Համբարձումովան` 3,5-ական, Տաթև Աբրահամյանը, Եվգենյա Դոլուխանովան` 3-ական միավոր:
Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին մնում է երեք տուր: