13/03/2012 17:26
Yahoo ընկերությունը Facebook-ի դեմ հայց է ներկայացրել
Yahoo ընկերությունը ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Խոսե դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Facebook-ի՝ մեղադրելով սոցիալական ցանցին առանց թույլտվության ընկերության 10 արտոնագրերից օգտվելու համար: Այս մասին տեղեկացնում է «Reuters» պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ` Yahoo-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց արտոնագրերն առցանց ապրանքների բնագավառում նորարարություններ են։ Դրանք ներառում են՝ հաղորդագրությունների փոխանակում, լուրերի թողարկում, մեկնաբանությունների հնարավորություն, գովազդների ցուցադրություն և այլն։
«Մենք հիասթափված ենք, որ մեր հին գործընկերը, որը զգալիորեն շահել է Facebook-ի հետ համագործակցելուց, որոշել է դիմել դատական մարմիններին»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչ Ջոնաթան Թոն։