14/03/2012 11:40
Հայ շախմատիստուհիները` Եվրոպայի առաջնությունում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ավարտված Եվրոպայի կանանց առաջնության արդյունքներով նվաճեց աշխարհի գավաթի ուղեգիր: Մեր շախմատիստուհին վերջին` 11-րդ տուրում միավորը կիսեց Մարի Սեբագի հետ և 7,5 միավոր արդյունքով հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում: Վալենտինա Գունինան, Տատյանա Կոսինցևան և Աննա Մուզիչուկը վաստակեցին 8,5-ական միավոր և համապատասխանաբար զբաղեցրեցին 1-3-րդ տեղերը:
Աննա Հայրապետյանը կրկին առավելության հասավ Թուրքիայի ներկայացուցչի, այս անգամ` Բուսրա Արիգի նկատմամբ և 5 միավորով գրավեց 71-րդ տեղը: Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղաց Մարիա Մակրոպուլուի հետ և 5,5 միավորով ամրապնդվեց 55-րդ հորիզոնականում: Բաիրա Կովանովայի ու Սալոմե Մելիայի հետ պարտիաներում պարտություն կրած Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան վաստակեցին 6-ական միավոր և համապատասխանաբար զբաղեցրեցին 35-րդ և 38-րդ տեղերը:
Ռուսաստանի ներկայացուցիչ Նելլի Ալեքսանյանն առավելության հասավ ադրբեջանցի Նարմին Սոյունլուի նկատմամբ և 4,5 միավորով հայտնվեց 76-րդ հորիզոնականում: