29/03/2012 12:51
Լոնդոնը գերազանց է պատրաստվել Օլիմպիադային
ՄՕԿ-ի գնահատող հանձնաժողովը վերջին զննումը կատարեց Լոնդոնում: Օլիմպիական բոլոր կառույցները մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո հանձնախումբը գերազանց գնահատեց աշխատանքներն ու նախապատրաստական գործընթացը: Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կեմերոնի մոտ կայացած ընդունելության ժամանակ ասել է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգգեն:
Ըստ ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի` հանդիպմանը ներկա էին նաև ՄՕԿ-ում Բրիտանիայի ներկայացուցիչ արքայադուստր Աննան, պատանի մարզիկներ, մարզական պաշտոնյաներ…
Հիշեցնենք, որ Լոնդոնում օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 27-ին: