03/04/2012 13:40
Բելառուսը պատրաստ է կառուցել 2-րդ ատոմակայան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է կառուցել 2-րդ ատոմակայանը:
«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ, Լուկաշենկոն ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Յամանոի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ եթե լինի Յամանոի աջակցությունը և օգնությունը, իրենք պատրաստ են Բելառուսում կառուցել 2-րդ ատոմակայանը:
Բելառուսի առաջին ատոմակայանը լինելու է 2,4 մեգավատտ հզորությամբ և ատոմակայանի գործարկումը նախատեսված է իրականացնել 2017թ.-ին: