06/04/2012 11:33
Դարչինյանն ու Յամանական տեղավորվել են թեթևքաշային կարգում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն, անպարտելի Շինսուկե Յամանական և հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը, ովքեր մենամարտելու են ապրիլի 6-ին, Տոկիոյում, մենամարտի նախօրեին կշռվել են: Կշռման պաշտոնական արարողության ընթացում երկուսն էլ նույն քաշն են գրանցել՝ 53,5 կգ, որն առավելագույնն է թեթևքաշային կարգի համար: Այս մասին հայտնում է «Fightnews»-ը: