
12/04/2012 14:29
«G-20»-ի 2013թ.-ի գագաթնաժողովը տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում
«Մեծ քսանյակ»-ի 2013թ.-ի գագաթաժողովը տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում` Կոնստանտինովյան պալատում:
«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի գործերի կառավարիչ Վլադիրմիր Կոժինը:
Նա նշել է, որ արդեն սկսկվել է «Մեծ քսանյակ»-ի միջոցառումների նախապատրաստությունը և իրենք իրենց հանգիստ են զգում, քանի որ ունեն Ստրելնիի պես համալիր:
Կոժինի խոսքերով, գագաթաժողովի անցկացման պահին կյանքը Սանկտ-Պետերբուրգում չի կանգնելու:
Ըստ նրա, 2006թ.-ի Սանկտ-Պետերբուրգում ՌԴ-ն արդեն իսկ հյուրընկալել է «Մեծ ութնյակ»- ի գագաթաժողովը: