16/04/2012 10:05
Բրեյվիկը սպանել է ինքնապաշտպանության համար
Այսօր Նորվեգիայում կսկսվի տեռորիստ Անդերս Բրեյվիկի դատավարությունը: Նորվեգիայի պատմության մեջ սա նախադեպը չունեցող դատական գործ է, որի համար իրենց օրենսգրքով նախատեսված 21 տարի ազատազրկման առավելագույն պատիժն արդեն շատերի կողմից որակվել է որպես շատ չնչին` նման հանցագործի համար:
Նշենք, որ Բրեյվիկին մեղադրում են կրկնակի ահաբեկչության մեջ: Նրա կրակոցներին զոհ է գնացել 77 հոգի, հաղորդում է Վեստի.ռու (vesti.ru) կայքը:
Բրեյվիկին դատարան կբերեն հատուկ ավտոմեքենայով, իսկ դատարանի դահլիճում նրան նստեցելու են հատուկ խցի մեջ: Նշենք, որ բանտում Բրեյվիկն արդեն 2 անգամ ստացել է սպառնալքիներով նամակներ:
Գաղտնի են պահվում նաև այն ոստիկանների անունները, որոնք պաշտպանելու են Օսլոյում այս դատարանի շենքը: Այստեղ ստեղծված են անվտանգության նույն պայմանները, ինչը օդանավակայանում: Անվտանգության նկատառումներից ելնելով, այս հատվածից հանել են տրոլեյբուսի կանգառը:
Այսօր Ա. Բրեյվիկը փորձելու է դատարանին համոզել, որ սպանել է ինքնապաշտպանությունից ելնելով: Նշենք, որ դատական փորձագետների առաջին խումբը Ա. Բրեյվիկին խելագար էր որակել: Սա այն աստիճանի էր վիրավորել Ա. Բրեյվիկին, որ նա դատարանից բաց ուղերձով դիմել էր արդարադատությանը: Իսկ երկրորդ հանձախումբը նրան առողջ է ճանաչել:
Վճիռը կհրապարակվի հունիսի 22-ին, կրկնակի ահաբեկչության տարելիցից մեկ ամիս առաջ: