16/04/2012 12:26
Հայկ Հակոբյանը տիրացավ փոքր արծաթե մեդալի
Թուրքիայում ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Գերծանրքաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը պոկում վարժությունում իր կամքին ենթարկեց 195 կիլոգրամանոց ծանրաձողը և միայն անձնական քաշի տարբերությամբ զիջեց այս վարժությունում հաղթող ճանաչված Իրակլի Տուրմանիձեին: Ցավոք, հայ մարզիկը չկարողացավ զարգացնել հաջողությունը, չնայած հրում վարժությունում բարձրացրեց 220 կգ: Հայ մարզիկը երկամարտի 415 կգ արդյունքով հանգրվանեց 6-րդ հորիզոնականում: